Ուֆայում ավարտին է մոտենում հոկեյի քսան տարեկանների աշխարհի առաջնությունը: Բրոնզի համար պայքարում Ռուսաստանի Դաշնության ընտրանին կարողացավ կոտրել կանադացիների դիմադրությունն ու հաղթել 6:5 հաշվով: Ինչպես նախորդ երկու խաղում, այս անգամ էլ ռուսները չկարողացան յոլա գնալ առանց օվերթայմի: Հետաքրքրական է, որ սա լրացուցիչ խաղակեսով նրանց երրորդ անընդմեջ հանդիպումն էր: Հետաքրքրական մի մանրամասն ևս. խմբայինում ռուսական ընտրանին զիջել էր կանադացիներին 4:1 հաշվով, որը մրցաշարի այդ փուլն անցել էր միայն հաղթանակով: Այսօր հայտնի կդառնա նաև աշխարհի չեմպիոնը: Ամերիկացիների հետ պայքարում շվեդները կփորձեն պաշտպանել ուժեղագույնի կոչումը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ